Լրահոս
Հասարակական
12:48
23.07.26
42

Խաչատուրյանը պլանային բժշկական հետազոտություն է անցել, նա հոսպիտալացված չէ․ «Սպուտնիկ Արմենիա»

Img default alt hy

Վահագն Խաչատուրյանը պլանային բժշկական հետազոտություն է անցել, նա հոսպիտալացված չէ:

«Բոլոր անհրաժեշտ բժշկական հետազոտությունների ավարտից հետո նախագահը լքել է ԲԿ-ն։ Նա ստացիոնար բուժման մեջ չի գտնվել, Խաչատուրյանի վիճակը գնահատվում է նորմալ»,-«Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնեցին «Նաիրի» ԲԿ-ից։

Ավելի վաղ Armlur.am-ը գրել էր, որ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ինքնազգացողությունը վատացել է, ինչի հետևանքով նա նախաինֆարկտային վիճակով տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն։