Լրահոս
Հասարակական
10:58
23.07.26
35

Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեում իրականացվող շինարարական աշխատանքները

Img default alt hy

Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեում իրականացվող շինարարական աշխատանքները։

Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության աշխատակիցները՝ քաղաքացիներից ստացված թեժ գծի ահազանգի հիման վրա, այցելել են նշված տարածք և արձանագրել, որ այն չի համապատասխանում շինհրապարակների կահավորման և կազմակերպման պարտադիր նորմերին։

Մասնավորապես՝ շինհրապարակում բացակայում են փոշենվազեցման համար նախատեսված ջրային թնդանոթները, ինչպես նաև մեքենաների և անվադողերի լվացման կետերը։

Կառուցապատողը կենթարկվի վարչական պատասխանատվության:

Երևանի քաղաքապետարանը մեկ անգամ ևս զգուշացնում է կառուցապատողներին պահպանել անհրաժեշտ կանոնները՝ հակառակ դեպքում համայնքը կգնա նաև շինթույլտվության չեղարկման։

«Նման փնթի վերաբերմունքը քաղաքի նկատմամբ անընդունելի է»,- նշել են քաղաքապետարանից: