Լրահոս
Մամուլի տեսություն
09:49
23.07.26
48

Օրը սկսենք մամուլի 4 կարևոր լուրով

Img default alt hy

«Փաստ»

ՔՊ-ականները դժգոհ են Փաշինյանից: Արձակուրդից վերադառնալուց հետո Փաշինյանն արդեն ներկուսակցական ռեպրեսիաներ կարող է սկսել:

«Փաստ»

Ապագա խորհրդարանն ակնհայտորեն չի լինելու դասական օրենսդիր մարմին. այն դառնալու է քաղաքական բախումների, իրավական պաշտպանության և իշխանական ապօրինությունների մերկացման առաջնագիծ:

«Ժողովուրդ»

ՀՀ նախագահի պաշտոնական կայքում հրապարակվող տեղեկատվությունը սահմանափակ է և հաճախ չի տալիս ամբողջական պատկերացում, թե ինչպես են ծախսվում պետական միջոցները։

«Փաստ»

Տասնամյակներ շարունակ Ադրբեջանի պետական ռազմավարության առանցքային նպատակներից է եղել ազդեցիկ հայ գործիչների չեզոքացումն ու մեկուսացումը հայկական պետականության հիմքերից, քանի որ Բաքվում հստակ գիտակցում են՝ թուլացնելով նրանց՝ թուլացնում են հենց Հայաստանը։  Այսօր ստեղծվել է մի իրավիճակ, երբ հակառակորդի բազմամյա ծրագիրը անարգել կյանքի է կոչվում հենց երկրի ներսում։ 

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման մեկնաբան Հայկա Ալոյանը կքննարկի «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության  քաղխորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցի հետ: