Լրահոս
Միջազգային
18:47
21.07.26
180

Մարկո Ռուբիոն և Չինաստանի ԱԳ նախարարը կհանդիպեն․ Reuters

Img default alt hy

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին կհանդիպեն չորեքշաբթի՝ հուլիսի 22-ին, Մանիլայում Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) գծով միջոցառումների շրջանակում։ Այդ մասին հայտնել է «Reuters» գործակալությունը՝ հղում անելով ամերիկյան պաշտոնատար անձին։

Պետդեպարտամենտում դեռևս չեն պատասխանել ՏԱՍՍ-ի խնդրանքին՝ հաստատելու այս տեղեկությունը։

Ռուբիոն հուլիսի 19-ին հայտարարել էր, որ պատրաստ կլինի հանդիպել Վան Իի և Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ Ֆիլիպիններում, սակայն նշել էր, որ նման շփումները դեռևս համաձայնեցված չեն։ Պետդեպարտամենտում չեն պատասխանել ՏԱՍՍ-ի հարցմանը Լավրովի և Ռուբիովի հանդիպման հնարավորության մասին։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ավելի վաղ հայտնել էր, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը մշակման փուլում է։ Լավրովն արդեն ժամանել է Ֆիլիպինների մայրաքաղաք։ Հուլիսի 21-ից 23-ը նա կմասնակցի ԱՍԵԱՆ-ի արտաքին գերատեսչությունների ղեկավարների խորհրդակցությանը «Ռուսաստան - ԱՍԵԱՆ», Արևելաասիական գագաթնաժողովի և ԱՍԵԱՆ-ի անվտանգության տարածաշրջանային ֆորումի ձևաչափերով։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Պետդեպարտամենտը, Ռուբիոն Մանիլայում կգտնվի հուլիսի 19-23-ը։ Նա երկկողմ հանդիպումներ կունենա նաև Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի մի շարք երկրների պաշտոնատար անձանց հետ։