Լրահոս
Միջազգային
17:00
21.07.26
426

Պենտագոնի միջոցները սպառվում են Իրանի դեմ պատերազմի պատճառով․ WP

Img default alt hy

Պենտագոնը արագորեն սպառում է բյուջեն Իրանի դեմ պատերազմի պատճառով, և որոշ առանցքային ծախսերի հոդվածների միջոցները կարող են սպառվել մի քանի շաբաթվա ընթացքում։ Այս մասին հայտնել է «The Washington Post» (WP) թերթը։

Հրատարակության աղբյուրների համաձայն՝ ԱՄՆ ռազմական գերատեսչությունը ստիպված է խնայել մարտունակության պահպանմանն ուղղված ուսուցման վրա։ ԱՄՆ ռազմածովային և ռազմաօդային ուժերն արդեն մինչև հուլիսի վերջը կարող են սպառել 2026 թվականի բյուջեի շրջանակներում մի շարք ծախսային հոդվածների համար հատկացված միջոցները, գրում է WP-ն։ Նախորդ շաբաթների ընթացքում Պենտագոնը Կոնգրեսից թույլտվություն է խնդրել 4,3 միլիարդ դոլար վերաբաշխել ուսուցումից և զենքի գնումից՝ «ավելի հրատապ առաջնահերթությունների ֆինանսավորման» համար, և սպասում է պատասխանի։

Սպիտակ տունն ավելի վաղ ԱՄՆ Կոնգրեսին էր ուղղել ռազմական գործողությունների ֆինանսավորման համար հրատապ 67 միլիարդ դոլար հատկացնելու հարցում, հիշեցնում է թերթը։ Այնուամենայնիվ, Ներկայացուցիչների պալատը մտադրված է հուլիսի 23-ին գնալ արձակուրդ, ինչի պատճառով գումար հատկացնելու մասին որոշման ընդունումը կհետաձգվի նվազագույնը մի քանի շաբաթով։ Եթե Կոնգրեսը չհավանության արժանացնի ֆինանսավորումը, ապա Պենտագոնը ստիպված կլինի դիմել «ավելի ցավոտ միջոցների», գրում է WP-ն։

ԱՄՆ-ը և Իսրայելը պատերազմը Իրանի դեմ սկսել էին փետրվարի 28-ին։ Հունիսին Վաշինգտոնն ու Թեհրանը ստորագրել էին փոխհասկացվածության հուշագիր, որը նախատեսում էր մարտական գործողությունների անհապաղ դադարեցում բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում։ Սակայն հուլիսի 8-ի գիշերը ԱՄՆ-ն վերսկսել էր լայնածավալ հարվածները Իրանի ուղղությամբ՝ մեղադրելով վերջինիս Հորմուզի նեղուցին վերաբերող մասով ձեռք բերված պայմանավորվածությունների պայմանները խախտելու մեջ։