Լրահոս
Քաղաքական
22:00
23.07.26
54

Իրական պայքարը Եռաբլուրում ու Եղբայրական պանթեոնում հանգչող մեր քաջորդիներինն էր․ Մետաքսե Հակոբյան

Img default alt hy

Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հրապարակումը․

«Այս խառնիճաղանճ օրերում ոմանք խելակորույս շտապում են Ազգային ժողով, ոմանք փող են «աշխատում», ոմանք աթոռի համար են կռիվ տալիս, իսկ ոմանք էլ այդ աթոռին այնպես են սոսնձվել, որ չեն կարողանում պոկվել։ Բայց բոլորին մի բան է միավորում՝ այդ ամենի անունը «պայքար» են դրել։

Իսկ իրական պայքարը Եռաբլուրում ու Եղբայրական պանթեոնում հանգչող մեր քաջորդիներինն է, Բաքվի բանտերում գերության մեջ գտնվող մեր հայրենակիցներինը, համբերատար սպասող Արցախինն է, բզկտվող ու շնչահեղձ լինող Հայաստանինը։

Եվ այդ պայքարի հիմքում մեր նահատակված քաջորդիների պատգամն է։ Այն պահանջում է Բաքվի բանտերից վերադարձնել մեր նախագահներին, պաշտոնյաներին, բարձրաստիճան զինվորականներին և բոլոր գերեվարված հայրենակիցներին, վերադարձնել Արցախը, պահպանել Հայաստանը, որպեսզի մի օր խաղաղվեն նաև մեր նահատակների հոգիները։

Քանի դեռ այս նպատակները մեր ազգային օրակարգի առանցքը չեն, մնացած բոլոր «պայքարները» լավագույն դեպքում ինքնախաբեություն են, իսկ վատագույն դեպքում՝ շեղում իրական պայքարից»։