Լրահոս
Սպորտ
13:55
15.02.23
147

Զախարյանի գործակալը՝ թուրքական «Գալաթասարայ» տեղափոխվելու մասին

Img default alt hy

Գործակալ Պավել Անդրեևը, ով ներկայացնում է «Դինամոյի» 19-ամյա հայազգի կիսապաշտպան Արսեն Զախարյանի շահերը, «Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ RB Sport-ին տված հարցազրույցում հերքել է, որ ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել թուրքական «Գալաթասարայ»։

«Ես ոչինչ չգիտեմ այս մասին»,- ասել է Պավել Անդրեևը:

Gezen Dokuz հրատարակությունը հայտնել էր, որ ակումբների միջև համաձայնություն է ձեռք բերվել, և տրանսֆերային գումարը կկազմի 11 միլիոն եվրո ու ևս 2 միլիոն եվրո՝ որպես բոնուս։

Ավելի ուշ նաև տեղեկություն էր տարածվել, որ Զախարյանը հրաժարվել է տեղափոխվել թուրքական ակումբ։