Լրահոս
Քաղաքական
21:42
27.11.24
413

Զախարովան մեկնաբանել է Կապանում ՌԴ գլխավոր հյուպատոսության բացման հետաձգման պատճառների մասին հարցը

Img default alt hy

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նոյեմբերի 27-ին ճեպազրույցում մեկնաբանել է ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքում ՌԴ գլխավոր հյուպատոսության բացման հետաձգման պատճառներին վերաբերող լրագրողի հարցը։ 

«Մենք բազմիցս մեկնաբանել ենք այս հարցը։ Ցավոք, իրավիճակը չի փոխվել։ Հայկական կողմը սկզբունքային համաձայնություն է տվել Սյունիքի մարզի Կապան քաղաքում ՌԴ գլխավոր հյուպատոսության բացմանը։ Ըստ այդմ, ռուսական կողմը գլխավոր հյուպատոսի էկզեկվատուր է պահանջել, կամ, պարզ ասած՝ պաշտոնական ճանաչում։

Ըստ այդմ՝ սպասում ենք արձագանքի։ Թե ինչու և որոնք են հայկական կողմից՝ մեզ համապատասխան պատասխան նյութեր չուղարկելու պատճառները, դա ոչ թե մեզ, այլ Երևանին ուղղվելի հարցն է»,-հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։