Լրահոս
Միջազգային
10:56
11.02.22
199

Զանգվածային ցույցեր՝  Նոր Զելանդիայում․ բողոքում են պարտադիր պատվաստումների դեմ

Img default alt hy

Նոր Զելանդիայում արդեն 4-օրն է, ինչ չեն դադարում բողոքի զանգվածային ցույցերն այդ երկրի խորհրդարանի մոտ։ Մարդկանց դժգոհության պատճառը  պարտադիր պատվաստումներն ու կորոնավիրուսայի սահմանափակումներն են։

Չնայած վերջին երկու տարիների ընթացքում երկրում գրեթե վիրուս չի եղել՝ դեռեւս գործող խիստ սահմանափակումները մարդկանց կարծիքով այլևս արդիական չեն։

Քաղաքացիների կուտակումները շարունակվում են՝ չնայած ոստիկանների կողմից բերման ենթարկելու, ձերբակալելու և ցույցերը խոչընդոտելու այլ գործողություններին։

Կանադայում բեռնատարների վարորդների ցույցից ոգեշնչված, հազարավոր նորզելանդացիներ գրավել են մայրաքաղաք Վելինգտոնի խորհրդարանի սիզամարգերը եւ իրենց բեռնատարներով, ավտոմեքենաներով, ֆուրգոններով եւ մոտոցիկլետներով փակել են շրջակա փողոցները։ Ցուցարարներն անտեսել են վարչապետ Ջասինդա Արդերնի «առաջ շարժվելու» կոչերը։