Լրահոս
Իրավական
19:00
06.07.26
45

Ընդդեմ ՊՆ-ի մի քանի տասնյակ հայցեր են ներկայացվել, բնակարանի գումար են պահանջում

Img default alt hy

Ընդդեմ պաշտպանության նախարարության մի քանի տասնյակ վարչական հայցեր են ներկայացվել դատարաններ, որոնցով հայցվորները պահանջել են պետական բյուջեի հաշվին իրենց վճարել բնակարանի շուկայական արժեքին համարժեք ֆինանսական միջոցներ: 

Այս մասին «News.5tv.am»-ը տեղեկանում է դատական տեղեկատվական համակարգում տեղադրված հայցադիմումներից: Ենթադրվում է, որ հայցվորները զինծառայողներ են: Հայցերի մի մասը բավարարվել է, մյուսները գտնվում են քննության փուլում: 

Ընդդեմ ՊՆ-ի հայցեր են ներկայացրել, օրինակ, Ա. Երոյանը, Կ. Հայրապետյանը, Ս. Ստեփանյանը (հայցը բավարարվել է), Ա. Հարությունյանը, Վ. Խաչատրյանը, Ա. Մովսիսյանը( հայցը բավարարվել է). Ք. Հարությունյանը, Ա. Կարապետյանը ( հայցը բավարարվել է), Հ. Բալդրյանը (հայցը բավարարվել է), Ա. Հարությունյանը, Ս. Ստեփանյանը ( հայցը բավարարվել է), Մ. Համբարյանը, Պ. Մնացականյանը ( հայցը բավարարվել է) և այլն: