Լրահոս
Միջազգային
20:45
04.07.26
57

Սլովակիան կշարունակի մարդասիրական օգնություն ցուցաբերել Ուկրաինային․ Ֆիցո

Img default alt hy

Սլովակիան չի մասնակցելու Ուկրաինային ռազմական աջակցությանն ուղղված որևէ ֆինանսական սխեմայի, սակայն կշարունակի մարդասիրական օգնություն ցուցաբերել, հայտարարել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն։

«Ես երկխոսություն եմ սկսել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար (Մարկ) Ռյուտեի հետ, մենք նամակներ ենք փոխանակել, որտեղ բացատրել ենք մեր դիրքորոշումը։ Ես ասել եմ, որ Սլովակիան մաս չի կազմելու Ուկրաինայում պատերազմին աջակցելու ոչ մի վարկի, ոչ մի դրամաշնորհի, ոչ մի երաշխիքի և ոչ մի ֆինանսական մեխանիզմի։ Մենք կշարունակենք մարդասիրական օգնությունը և կառավարությունների համատեղ նիստերը»,- շաբաթ օրը սլովակյան TASR լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է Ֆիցոն։

Ֆիցոն հայտարարել է, որ ինքը համոզված է՝ Ուկրաինայի հակամարտությունը ռազմական լուծում չունի՝ ստեղծված իրավիճակից միակ ելքը համարելով երկխոսությունը։

Հինգշաբթի օրը Սլովակիայի վարչապետը հայտարարել էր, որ հանրապետությունը ոչ մի եվրո չի հատկացնի Ուկրաինային ռազմական օգնության համար։

Ռուսաստանը կարծում է, որ Ուկրաինային զենքի մատակարարումները խոչընդոտում են կարգավորմանը, ՆԱՏՕ-ի երկրներին ուղղակիորեն ներգրավում են հակամարտության մեջ և «կրակի հետ խաղ» են։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ Ուկրաինայի համար սպառազինություն պարունակող ցանկացած բեռ դառնալու է օրինական թիրախ Ռուսաստանի համար։ Կրեմլում հայտարարել են, որ Արևմուտքի կողմից Ուկրաինային զենքով «լցնելը» չի նպաստում բանակցություններին և բացասական հետևանքներ կունենա։