Լրահոս
Քաղաքական
21:45
03.07.26
134

Բոլորիս անվտանգության հարցը լուծելու համար ամենածանր գինը վճարել են արցախցիները. Քրիստինե Վարդանյան

Img default alt hy

Եթե Հայաստանը հիմա կա այս սահմաններով, այսպիսի բնակչության համամասնությամբ դա Արցախյան շարժման արդյունք է։ Մենք սխալվել ենք մեր անվտանգության հարցը լոկալիզացնելով ու խոսույթ ստեղծելով, որ զրկանքներ ենք կրում Արցախի համար։ Դա եղել է Հայաստանի համար։ Այս մասին գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

«Չկա մի նահատակ, որ նահատակվել է Արցախում, բայց դա չի եղել հանուն Հայաստանի։ Ու հենց այս կոնտեքստում պարզ է դառնում, որ բոլորիս անվտանգության հարցը լուծելու համար ամենածանր գինը վճարել են արցախցիները՝ կրելով պատերազմների առաջին և ամենաուղիղ հարվածները»։