Լրահոս
Հասարակական
10:45
06.07.26
207

Երևան-Սևան ավտոճանապարհին քարաթափում է եղել

Img default alt hy

Հուլիսի 5-ին՝ ժամը 06։07-ին, Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 10-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում․ անրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարար ծառայության հաղորդմամբ, պարզվել է, որ քարեր են ընկել ճանապարի երթևեկելի հատված՝ խոչընդոտելով երթևեկությանը։

Փրկարարները ճանապարհի երթևեկելի հատվածից հեռացրել են քարերը։