Լրահոս
Քաղաքական
21:00
03.07.26
53

Վաղը քո դուռն են թակելու. խուզարկությունից հետո ի՞նչ են տարել քաղաքագետ Բոզոյանի տնից

Հերթական իրավական արշավը ազատ խոսքի դեմ. այսպես է որակել քաղաքագետ, «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Երվանդ Բոզոյանն այսօր առավոտյան իր նկատմամբ իրականացրած իրավապահների գործողությունները: Նրա բնակարանը խուզարկել են, տարել հարցաքննության՝ վկայի կարգավիճակով: Թե ինչ քրեական վարույթով է հարցաքննվել Բոզոյանը, միայն կարելի է ենթադրություններ անել. ոչ փաստաբանը, ոչ էլ Քննչական կոմիտեն չեն բացահայտում՝ նախաքննական գաղտնիքով պայմանավորված: