Լրահոս
Տարածաշրջան
19:07
05.07.26
151

Կարսից մինչև Նախիջևանի սահման կառուցվող երկաթուղին կնպաստի Թուրքիա-Ադրբեջան-ՀՀ կապի ամրապնդմանը

Img default alt hy

Կարսից մինչև Նախիջևանի սահման կառուցվող երկաթուղին կնպաստի Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև կապերի ամրապնդմանը, հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն, գրում է Azertac-ը։

Նա երկաթուղու կառուցումը անվանել է «Թուրքիայի համար պետական ​​առաջնահերթություն»։

Ուրալօղլուն ընդգծել է, որ տրանսպորտային նախագծերը պարզապես երկրի ենթակառուցվածքներում ներդրումներ չեն, այլ ռազմավարական քայլեր, որոնք խթանում են արտադրությունը, արտահանումը, զբաղվածությունը, տարածաշրջանային զարգացումը և միջազգային համագործակցությունը։

«Միայն վերջին 24 տարիների ընթացքում Թուրքիայի տրանսպորտային ոլորտում և ենթակառուցվածքներում ներդրումները հասել են 355 միլիարդ դոլարի»,-նշել է նա։