Լրահոս
Քաղաքական
22:52
04.07.26
135

Սահմանադրական դատարանի որոշումը ոչ միայն իրավական, այլև հանրային վստահության խնդիր է ստեղծում․ Վահագն Սարոյան

Img default alt hy

Ռազմական փորձագետ Վահագն Սարոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ինչ ենք տեսնում մենք այսօր.
Սահմանադրական դատարանի որոշումը ոչ միայն իրավական, այլև հանրային վստահության խնդիր է ստեղծում։ Ինչպես և սպասելի էր, Սահմանադրական դատարանն ուժի մեջ թողեց ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ որոշումը։

Երբ ընտրական գործընթացի վերաբերյալ բարձրացված բազմաթիվ հարցերը մնում են անպատասխան, իսկ դատարանը պարզապես ուժի մեջ է թողնում ԿԸՀ-ի որոշումը, հասարակության մոտ ձևավորվում է տպավորություն, որ ընտրական վեճերի արդյունավետ դատական պաշտպանություն գոյություն չունի։

Դատարանի գլխավոր առաքելությունը իշխանությանը հարմար որոշումներ հաստատելը չէ, այլ Սահմանադրության գերակայությունն ու քաղաքացիների ընտրական իրավունքի պաշտպանությունը։ Եթե այդ վստահությունը կորչում է, ապա վնասվում է ոչ միայն դատարանի հեղինակությունը, այլև ամբողջ ընտրական համակարգի լեգիտիմությունը։