Լրահոս
Միջազգային
12:35
07.07.26
132

Եվրոպան Թրամփից ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներ և Ուկրաինային օգնություն չի ակնկալում․ Bloomberg

Img default alt hy

Եվրոպացի պաշտոնյաները չեն ակնկալում, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կորոշի էապես ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա՝ նոր պատժամիջոցների կամ Կիևին ցուցաբերվող ռազմական օգնության միջոցով։ Այս մասին գրում է Bloomberg գործակալությունը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։

Գործակալության երկու զրուցակիցների խոսքով՝ ոչ մի երաշխիք չկա, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Անկարայում Թրամփի և Վլադիմիր Զելենսկու հանդիպումը լավ կանցնի։ Աղբյուրներն իրենց կանխատեսումը հիմնավորել են ամերիկացի առաջնորդի «անկանխատեսելիությամբ» (վոլատիլությամբ)։

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ, իր կարծիքով, ինչպես Մոսկվան, այնպես էլ Կիևը տրամադրված են կարգավորելու Ուկրաինայի հակամարտությունը։ Նա նշել է, որ այդ հարցը քննարկվելու է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում, որը տեղի է ունենալու հուլիսի 7-8-ը Թուրքիայում։