Լրահոս
Հասարակական
10:13
07.07.26
117

Շղթայական ավտովթար՝ Սևանում․ 4 վիրավոր կա

Img default alt hy

Հուլիսի 6-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում բախվել են «Mazda CX9» մակնիշի, «Jeep Renegade» մակնիշի, «Nissan Almera» մակնիշի և «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։