Լրահոս
Հասարակական
18:08
07.02.23
114

«Յակռը գցել են, ուզում են փակեն». Մալաթիա տոնավաճառը դեռ կաշխատի

Թեև Մալաթիա տոնավաճառն այսօրվանից վերաբացվել է, տեսչական մարմինը դեռ պաշտոնական հայտարարություն չի արել՝ ինչ պայմանով է տոնավաճառի աշխատանքը վերսկսվել, արդյոք վերացվել են խախտումները, որոնց պատճառով փակվել էր տոնավաճառը:

Ըստ Մալաթիայի տնօրենի՝ բանավոր համաձայնությամբ են այսօրվանից բացվել տաղավարները: Տեսչական մարմնից այսօր գնացել են ստուգման և արձանագրել, որ 5 խախտումներից միայն մեկն է վերացվել, բայց դա չի խանգարում տոնավաճառին շարունակել աշխատել: