Լրահոս
Հասարակական
21:35
16.02.23
128

«Խփելով ասում է՝ էստեղից դուրս եկեք». Ոստիկանությունը պնդում է՝ ՊՆ նախկին շենք չեն ներխուժել

Ներխուժե՞լ են, թե՞ ներխուժումն են վերացրել ոստիկանները, երբ ուժով այսօր դուրս են հանել Պաշտպանության նախարարության նախկին շենքում ապաստանած անօթևաններին: Շենքի բնակիչները, որ Արցախից տեղահանվածներ են, տարբեր պատճառներով առանց տանիքի մնացած սոցիալապես անապահով մարդիկ՝ պնդում են, որ պետությունը մինչև իրենց բռնությամբ շենքից դուրս հանող ոստիկանական գնդեր ունղարկելը, պետք է մտածեր՝ որտեղ տեղավորել իրենց: