Լրահոս
Քաղաքական
22:24
28.11.24
239

Խունտայի ձեռքը կրակն է ընկել Գյումրին. ո՞վ թուրթուրբա կեղնի

Նիկոլ Փաշինյանն այսօր վերջապես բացատրել է Գյումրիում փրայմերիզ անցկացնելու կարգը: Նա լայվ է մտել ու հայտարարել, որ Գյումրիում հաշվառված՝ Գյումրիի քաղաքապետի թեկնածու դառնալ ցանկացողները կարող են ինքնաառաջադրվել օն-լայն գրանցմամբ ու էլկտրոնային փոստի հասցե է նշել: Թեկնածուները նաև մոտիվացիոն նամակ պետք է ներկայացնեն, թե ինչու է ինքը ՔՊ անդամ կամ համակիր: 

Գյումրեցիների նախընտրական տրամադրությունները այսօր փորձել են շոշափել «Հայլուրի» թղթակիցները, հասկանալ, թե ինչպես են նրանք ընդունել քաղաքում փրայմերիզ անցկացնելու՝ վարչապետի առաջարկը: