Լրահոս
Հասարակական
14:45
08.06.22
121

Խոշոր հրդեհ՝ Արարատի մարզում. UAZ Hunter-ում հրդեհ է բռնկվել, այն վերածվել է մոխրակույտի

Img default alt hy

Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 17 կմ հատվածում ավտոմեքենա է այրվում։ 

UAZ Hunter մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի դեմ պայքարել են վարորդը և այդ պահին նշված վայրով անցնող ճանապարհային ոստիկանության ծառայողները։

Այնուհետև ժամանած հրշեջները մարել են ավտոմեքենայում առաջացած հրդեհը, սակայն այն ամբողջովին դարձել է ոչ շահագործելի։

Ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան։