Լրահոս
Հասարակական
10:22
20.02.23
209

Խոշոր ավտովթար՝ Սյունիքի մարզում. հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց

Img default alt hy

Փետրվարի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 311-րդ կմ հատվածում բախվել են Սյունիքի մարզի բնակիչների 40-ամյա Մարատ Դ.-ի վարած ՎԱԶ 2106 մակնիշի և 47-ամյա  Սամսոն Բ.-ի վարած Ford pickup մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 06-ի վարորդ Մարատ Դ.-ն և նրա ուղևոր 10-ամյա Նարեկ Դ.ն-ն մարմնական վնավսածքներով տեղափոխվել են «Կապան» բժշկական կենտրոն:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորները հայր ու որդի են: