Լրահոս
Հասարակական
21:07
18.11.24
344

Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Opel»-ն  ու «Kia»-ն. վերջինն էլ կոտրել է խաչմերուկներն ազդարարող ցուցանակը. կա վիրավոր

Img default alt hy

Այսօր՝ նոյեմբերի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:50-ի սահմաններում Արամ Խաչատրյան-Փափազյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ, 67-ամյա Հովհաննես Կապլանյանի վարած «Kia» մակնիշի և Արմավիրի մարզի բնակիչ 38-ամյա Հրանտ Շեկյանի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները:

Shamshyan-ի հաղորդմամբ՝ բախման հետևանքով «Kia»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել խաչմերուկներն ազդարարող ցուցանակին:


Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:  


Ավելին՝ սկզբնաղբյուրում։