Լրահոս
Քաղաքական
23:30
06.02.23
151

Խորվաթիայի ԱԳ նախարար Գորդան Գրլիչ Ռադմանը պաշտոնական այց կկատարի Հայաստան

Img default alt hy

Փետրվարի 7-8-ին պաշտոնական այցով Հայաստանում է գտնվելու Խորվաթիայի ԱԳ նախարար Գորդան Գրլիչ Ռադմանը: Փետրվարի 8-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Խորվաթիայի ԱԳ նախարարների հանդիպումը, որին կհետևի արտգործնախարարների մամուլի ասուլիսը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, այցի շրջանակներում Խորվաթիայի ԱԳ նախարարը հանդիպումներ կունենա նաև ՀՀ նախագահի, ՀՀ վարչապետի,  ԱԺ նախագահի,  Ամենայն Հայոց Կաթողիկոսի և այլ  պաշտոնատար անձանց հետ: