Լրահոս
Հասարակական
23:15
26.11.24
191

Խելագարեցնող գներ. սննդի թանկացմանը էլ չեն դիմանում մարդիկ

ՀՀ հպարտ քաղաքացին ինչպե՞ս առաջնորդվի վարչապետի՝ «Այստեղ հաց, այստեղ կաց» սկզբունքով,  եթե Հայաստանում  հաց վաստակելը խնդիր է դարձել: Ավելին, հենց ցամաք հացի գինն է բարձրացել: Վիճակագրական կոմիտեի ցուցանիշներով՝ անցած հոկտեմբերի համեմատ այս տարվա հոկտեմբերին ալյուրը թանկացել է 2.9%-ով,իսկ հացը՝ 1.3%-ով: 

Գնաճը չի շրջանցել նաև մյուս ապրանքատեսակները, որոնք  սպառողական նվազագույն զամբյուղում են: Անցած հոկտեմբերի համեմատությամբ՝ թանկացել է անգամ սուրճը: