Լրահոս
Քաղաքական
15:40
30.04.23
139

Խաղաղության համար մարդկությունը վճարման այլ միջոց դեռ չի գտել, քան արյամբ․ քաղաքագետ

Img default alt hy

Քաղաքագետ Արա Պողոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ցավոք, խաղաղություն գնելու համար մարդկությունը վճարման այլ միջոց դեռ չի' գտել, քան արյամբ։

Խաղաղության թեզ հնչեցնելով՝ ոչ թե խաղաղություն, այլ պատերազմ են ստանում։

Ցավոք, մենք դեռ պետք է վճարենք խաղաղության համար, որովհետև 2020 թվականին մեր արյունը զոհաբերվեց համաշխարհային դավադրության մասնակիցների նպատակներին, ու մենք չկարողացանք վերջնականապես հաստատել խաղաղություն։

Հիմա 1988-ի վիճակում ենք, որոշ դեպքերում ավելի լավ, որոշ դեպքերում ավելի վատ, բայց մի բանում լրիվ նույն վիճակն է. Աշխարհը կրկին մեր թշնամու կողմն է ու մենք կրկին մենակ ենք ինքներս մեզ հետ։

Սա ՊԱՏՎԱՎՈՐ ՄԻԱՅՆՈւԹՅԱՆ շրջան է, որից դուրս գալով կունենանք և‘ խաղաղություն, և‘ դաշնակիցներ»։