Լրահոս
Հայաստան
12:05
08.06.22
182

Wildberries-ը Հայաստանի գործընկերների հետ անցել է դրամով հաշվարկների

Img default alt hy

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Wildberries-ը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Ուզբեկստանի բիզնեսի ներկայացուցիչների հետ անցում է կատարել ազգային արժույթով հաշվարկների  մեխանիզմին։

Բելառուսի ձեռներեցներին փոխանցումներն արվում են բելառուսական ռուբլով, Ղազախստանին` տենգեով, Հայաստանին` դրամով, Ղրղզստանին` սոմով, Ուզբեկստանին` սումով, նշել են ընկերությունում:

Նոր ֆինանսական քաղաքականությունը վերաբերում է և՛ ապրանքներ վաճառողներին, և՛ պատվերների տրամադրման գործընկեր կետերի ու տեսակավորման կենտրոնների սեփականատերերին: