Լրահոս
Միջազգային
23:28
04.06.25
177

Վտանգված է ԱՄՆ-Իրան բանակցային ապագան. Իսրայելն անհամբեր սպասում է Իրանի վրա հարձակվելուն

 

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդը մերժել է միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերաբերյալ Վաշինգտոնի առաջարկները: Այաթոլլա Խամենեիի որոշումը իրանական Մեհր գործակալությունն է հայտնել: Խամենեին ԱՄՆ-ի առաջարկն անվանել է սպառնալիք ազգային ինքնիշխանությանը և հայտարարել, որ Իրանը շարունակելու է ուրանի հարստացումը: