Լրահոս
Տարածաշրջան
14:00
13.02.23
107

Վրաստանում երկու երկրաշարժ է եղել՝ 14 րոպե տարբերությամբ

Վրաստանի արևմուտքում 14 րոպե տարբերությամբ երկու երկրաշարժ է տեղի ունեցել: Կիրակի նախ 12-ն անց 7-ին է երկրակեղևը ցնցվել՝ 4,4 մագնիտուդ ուժգնությամբ՝ Բախմարո հանգստավայրում: Այնուհետև 3,3 մագնիտուդով Օզուրգեթի քաղաքից 5 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Գոմի գյուղում՝ 12-ն անց 21-ին: Ի դեպ, Գոմիի մոտակայքում երկրաշարժ է եղել նաև շաբաթ՝ 4,3 մագնիտուդ ուժգնությամբ: