Լրահոս
Տարածաշրջան
22:30
03.05.23
206

Վրաստանից Հայաստան վերաարտահանումն աճել է

Img default alt hy

Վրաստանից Հայաստան վերաարտահանումն աճել է 280 տոկոսով,  alig.ge-ի փոխանցմամբ՝ հայտնում է Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը (Geostat):

Ըստ Geostat-ի՝ 2023 թվականի 3 ամսում Վրաստանի տարածքով Հայաստան է ներմուծվել 176,010 մլն դոլարի արտադրանք, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 46,399 մլն դոլարի։

Վրաստանից Հայաստան 2023 թվականի հունվար-մարտ ամիսներին վերաարտահանված 10 ապրանքատեսակներն են.

թեթև մարդատար մեքենաներ՝ 87,290 մլն դոլար,
տրանսպորտային միջոցներ, որոնք նախատեսված են 10 և ավելի մարդ տեղափոխելու համար (ներառյալ վարորդը)՝ 19,450 մլն դոլար,
բուլդոզերներ, շարժիչային գրեյդերներ, էքսկավատորներ, կոմպակտորներ և այլն՝ 6,842 մլն դոլար
հաշվիչ մեքենաներ և դրանց բլոկները՝ 3,343 մլն դոլար,
բեռնատարներ՝ 2,729 մլն դոլար,
սինթետիկ մանրաթելից մանվածք՝ 2,331 մլն դոլար,
թարմ կամ չոր ցիտրուսային մրգեր՝ 2,281 մլն դոլար,
հողի կամ այլ օգտակար հանածոների տեսակավորման և մանրացման սարքավորումներ՝ 1911 մլն դոլար,
տրակտորներ և կիսակցորդավորներ՝ 1,802 մլն դոլար,
դեղամիջոցներ փաթեթավորված՝ 1,722 մլն դոլար: