Լրահոս
Միջազգային
13:45
05.06.25
174

Վրաստանի վարչապետը Եվրախորհրդարանը համեմատել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի հետ

Img default alt hy

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Եվրախորհրդարանի ընդունած հակավրացական բանաձեւերն անվանել է անհետաքրքիր, իսկ կառույցում տիրող իրավիճակը՝ ողբերգական, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Եվրախորհրդարանի բանաձևերը բացարձակապես անհետաքրքիր են, եթե որևէ բան հիշեցնում է խորհրդային ինստիտուտ, ապա, ցավոք, դա Եվրախորհրդարանն է, որը ոչնչով չի տարբերվում ԽՍՀՄ Գերագույն խորհրդից: 

Հիշում եմ 80-ականների նրանց պաթոսը, քննարկումների բովանդակությունը, անարդարության աստիճանը, ցավոք, այսօրվա Եվրախորհրդարանը շատ չի տարբերվում այս ամենից:

Հուսով եմ, որ վերականգնման և փոփոխության գործընթացն առաջին հերթին կանդրադառնա Եվրախորհրդարանի վրա։ Սա շատ տխուր և տագնապալի է, իրավիճակը, որը մենք տեսնում ենք Եվրախորհրդարանում, ողբերգական է»,- լրագրողներին ասաց վարչապետը։ 

Եվրախորհրդարանը բազմիցս մտահոգություն է հայտնել «Վրացական երազանք» կուսակցության գլխավորած Վրաստանի կառավարության գործողությունների վերաբերյալ՝ ընդունելով մի շարք բանաձևեր, որոնք քննադատում են ժողովրդավարական նորմերից շեղումը և երկրի եվրոպական կուրսը։