Լրահոս
Հասարակական
18:20
04.05.23
107

Վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը

Img default alt hy

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը տեղեկացնում է, որ Հայաստան բնական գազի մատակարարումը վերսկսվել է։

««Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» մայրուղային գազատարի վրա ՌԴ Ստավրոպոլի տարածաշրջանում պլանային վերանորոգման աշխատանքներն ավարտված են։

Մայիսի 4-ին ժամը 16:30-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը»,- նշված է «Գազպրոմ Արմենիա»-ի տարածած հաղորդագրությունում: