Լրահոս
Տնտեսական
14:45
02.05.23
88

Վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնվել է անփոփոխ

Img default alt hy

Մայիսի 2-ին տեղի է ունեցել ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 10.75%։ Այս  մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կենտրոնական բանկը։ 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը սահմանվել է 12.25%, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 9.25%: