Լրահոս
Հասարակական
23:42
30.09.24
495

Վայոց ձորում մեքենան հարվածել է ճանապարհի երթևեկելի գոտում հայտնված արջին․ արջը վնասվածքներ է ստացել

Img default alt hy

Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 21։40-ի սահմաններում Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում՝ Գետափի վարչական տարածքում, «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի երթևեկելի գոտում հայտնված արջին։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ բախման հետևանքով արջը վնասվածքներ է ստացել ու այս պահին էլ չի կարողանում տեղաշարժվել։

Դեպքի փաստով ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են վարորդի ինքնությունը։