Լրահոս
Հասարակական
23:15
17.02.23
155

Վախ ու տագնապ՝ Անիի կամրջի այս կողմում. Թուրքիայի սահմանին ապրող մարդիկ 2 կողպեքով են փակում դռները

Անիի ավերված կամուրջը վերակառուցելու պայմանավորվածության մասին Արարատ Միրզոյանի հայտարարությունը զարմացրել  է ճարտարապետներին: Նրանք հիշում են, որ դեռ տարիներ առաջ Թուրքիան ՅՈՒՆԵՍԿՕ-ից միլիոնավոր դոլարներ էր ստացել Անի քաղաքն ու կամուրջը վերակառուցելու համար, սակայն մինչև հիմա որևէ բան չի արվել ու հիմա Անկարան ու Երևանը կամրջի հնարավոր կառուցումը փորձում են ներկայացնել որպես հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խորհրդանիշ: Ի դեպ, կամուրջը, ըստ մասնագետների, նախատեսված չէ բեռնափոխադրումների համար: Այն կարող է միայն տուրիստական շարժ ապահովել:

Վախ. սա է առաջին բանը, որ զգում են հայ-թուրքական սահմանին ապրող մարդիկ, երբ լսում են, թե Հայաստանի ու Թուրքիայի կառավարություններն ուզում են բարեկամանալ, բացել սահմանը: