-
Հասարակական
Թունդ վեճեր և «վտանգավոր հոսանք»՝ Առինջ մոլում. կտրուկ քայլեր են խոստանում առևտրականները
22:2523.07.26 -
Քաղաքական
Իրական պայքարը Եռաբլուրում ու Եղբայրական պանթեոնում հանգչող մեր քաջորդիներինն էր․ Մետաքսե Հակոբյան
22:0023.07.26 -
Տնտեսական
Կրակի բաժին դարձած ապրանք, ողբացող առևտրականներ. հայկական աղետ՝ Wildberries-ում
21:4523.07.26 -
Միջազգային
Իրանի դեմ մեծ պատերազմը վերսկսելու ծրագիր ունի Թրամփը. լարված է դրությունը՝ օդում, ջրում և ցամաքում
21:1823.07.26 -
Հասարակական
2026 թվականի յոթ ամիսների ընթացքում ԶՈւ-երում արձանագրվել է 30 զինծառայողի մահացության դեպք
20:4523.07.26 -
Հասարակական
Սաղս շոկի մեջ ենք, ուղղակի շշմած ենք մնացել. 21-ամյա զինծառայողի մահը ցնցել է Չարենցավանը
19:4523.07.26 -
Հայաստան
Պետական աջակցություն 1in.am-ին. մեդիա մասնագետները պահանջում են թափանցիկ չափորոշիչներ. Civilnet
19:1623.07.26 -
Քաղաքական
Ալիևին Բեռլինում ընդունելուց հետո Մերցը զանգել է Փաշինյանին. նոր զիջումների վտանգ կա
19:1323.07.26 -
Սպորտ
Լևոն Արոնյանը դարձել է «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող
19:0523.07.26 -
Իրավական
Էրեբունու կրակոցների գործով ձերբակալել են ոստիկանության գնդապետ Արմեն Հակոբյանի եղբորը․ Armlur
18:5723.07.26 -
Հայլուր
Հայլուր 18։30 Ահասարսուռ սպանություն՝ Արագածոտնում. եղբայրները գրտնակով սպանել են մորը
18:3023.07.26 -
Տնտեսական
Ցեմենտի շուկան Հայաստանում. ի՞նչ է հայտնի «Արարատցեմենտ»-ի ու «Շինցեմենտ»-ի ծավալների մասին․ «Հետք»
18:0023.07.26 -
Միջազգային
Ծանր մարտեր են ուկրաինական ռազմաճակատում. պատերազմը դադարեցնելու մասին են խոսել Լավրովն ու Ռուբիոն
17:3723.07.26 -
Միջազգային
Թրամփը սպառնացել է հարվածներ հասցնել Իրանին՝ հութիների գործողությունների պատճառով
17:2623.07.26 -
Իրավական
Եղբայրները գրտնակի հարվածով սպանել են մորը և թաքցրել դին կիսակառույց շինությունում
16:0923.07.26 -
Հասարակական
Տոննաներով լոլիկը փչանում է Արարատյան դաշտում. ի՞նչ լուծում է առաջարկում կառավարությունը
15:4523.07.26 -
Հասարակական
Վեհափառն ԱԺ առաջին նիստին մասնակցելու հրավեր դեռևս չի ստացել. Տեր Եսայի․ «Սպուտնիկ Արմենիա»
15:2023.07.26 -
Հասարակական
Որ փակել են՝ ո՞վ ա էս մարդկանց տունը պահելու, ոստիկաննե՞րը․ «Առինջ մոլի» աշխատակից
14:5423.07.26 -
Միջազգային
Մարկո Ռուբիոն Միջազգային քրեական դատարանն անվանել է «հիմար կազմակերպություն»
14:2523.07.26 -
Իրավական
0-ներով համարնիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. հրամանն ուժի մեջ է մտել հուլիսի 23-ին
14:1823.07.26 -
Քաղաքական
Խաչատուրյանի աշխատակազմը պարզաբանում է ներկայացրել նախագահի առողջական վիճակի մասին
13:5923.07.26 -
Միջազգային
Մոլդովայում հարցվածների երեք քառորդը չի հավատում, որ Սանդուն տեղյակ չի եղել կոռուպցիայի մասին
13:5423.07.26 -
Միջազգային
ԱՄՆ-ը պատրաստ է կառուցողական դեր խաղալ ուկրաինական հակամարտության կարգավորման գործում․ Ռուբիո
13:4223.07.26 -
Քաղաքական
«Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Աննա Գրիգորյանը, քարտուղար՝ Արթուր Խաչատրյանը
13:3623.07.26 -
Տնտեսական
Ցանկացած «ռեյդերային» կամ վարչական ճնշում սպանում է ներդրումային միջավայրը․ տնտեսագետ
13:3123.07.26 -
Հասարակական
Խաչատուրյանը պլանային բժշկական հետազոտություն է անցել, նա հոսպիտալացված չէ․ «Սպուտնիկ Արմենիա»
12:4823.07.26 -
Միջազգային
ԵՄ դեսպանները հաստատել են ՌԴ-ի դեմ սահմանափակող միջոցների 21-րդ փաթեթը. ԶԼՄ
12:3723.07.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 Զինծառայող Նարեկ Թորոսյանի մահվան դեպքով ձերբակալվել են նրա ծառայակիցները
12:3023.07.26 -
Արտաքին քաղաքականություն
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել հայ գերիներին
12:2123.07.26 -
Հասարակական
«Գլոբալ Կոլիբրի» ՍՊԸ-ի 31-ամյա աշխատակցուհին կասկածվում է ընկերությունից շուրջ 14 մլն դրամ հափշտակելու մեջ
12:1623.07.26 -
Հասարակական
Վահագն Խաչատուրյանի ինքնազգացողությունը վատացել է. ստուգումներ է անցել. Armlur
12:1223.07.26 -
Հասարակական
Վիճաբանությունն ավարտվել է մարմնական վնասվածքներով․ 41-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց
11:5123.07.26 -
Միջազգային
Լավրովի հետ քննարկել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև հարաբերությունները․ Ռուբիո
11:4523.07.26 -
Հասարակական
Լարված իրավիճակ՝ «Առինջ մոլ»-ում. հարյուրավոր աշխատակիցներ պատրաստվում են դիմել կտրուկ գործողությունների
11:4123.07.26 -
Հասարակական
Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեում իրականացվող շինարարական աշխատանքները
10:5823.07.26 -
Իրավական
Դադարեցվել է Սևանա լճի 1,215 քմ մակերեսով տարածքի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
10:4923.07.26 -
Միջազգային
Մարկո Ռուբիոն հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը
10:4123.07.26 -
Միջազգային
ԱՄՆ-ը կարող է առաջիկա օրերին ընդլայնել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Axios
10:1023.07.26 -
Մամուլի տեսություն
Ինչպե՞ս է Բաքվի բազմամյա երազանքն իրականություն դառնում Հայաստանի օրվա իշխանությունների ձեռքով. «Փաստ»
09:5223.07.26 -
Մամուլի տեսություն
ՍԴ-ի «ապտակը» Անահիտ Մանասյանին կամ ՄԻՊ-ի երկակի ստանդարտը. «Ժողովուրդ»
09:4623.07.26 -
Մամուլի տեսություն
Ստեփանավանն ու հարակից բնակավայրերը կունենան նոր և ժամանակակից գյուղտեխնիկա, բերքահավաքը կլինի արագ և անկորուստ. «Փաստ»
09:4223.07.26 -
Մամուլի տեսություն
Ի՞նչ է փոխվել ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Ղահրամանյանի ունեցվածքում 2020-2025 թվականներին. «Ժողովուրդ»
09:3423.07.26 -
Մամուլի տեսություն
ՀՀ նախագահի ինստիտուտը՝ թափանցիկության և արդյունավետության ճգնաժամում. «Ժողովուրդ»
09:2523.07.26 -
Հասարակական
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
23:5422.07.26 -
Միջազգային
Խաղեր՝ Ռուսաստանի թիկունքում. Ալիևի սկանդալային հայտարարությունները՝ Բեռլինում
23:1422.07.26 -
Իրավական
Ինքնասպանություն գործած Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել. ArmLur
23:0022.07.26 -
Հասարակական
Վճարովի՞ է դարձել երեխաների բուժսպասարկումը Հայաստանում. աղմուկ՝ պոլիկլինիկաներում և նախարարի էջում
22:1522.07.26 -
Միջազգային
Իրանը համաչափ պատասխան կտա, եթե ԱՄՆ-ն հարվածի իր կամուրջներին և էլեկտրակայաններին
22:0022.07.26 -
Քաղաքական
Այսօրվա Հայաստանում քաղաքական հայտ ներկայացնելը հանցագործություն է համարվում. Նարեկ Կարապետյան
21:1422.07.26 -
Միջազգային
Կրասնոդարը՝ Ուկրաինայի թիրախում. դրոնային հարձակումները շարունակվում են ռազմաճակատում
20:5622.07.26 -
Հասարակական
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի մարզում
20:4522.07.26 -
Հասարակական
«Mercedes»-ի վարորդը շարժվել է լիցքավորման ժամանակ․ վառելիքաբաշխիչ աշտարակը ընկել է «Nissan»-ի վրա
20:2422.07.26 -
Միջազգային
Մահացու պատերազմում Թրամփն արդեն տասնյակ միլիարդներ է ծախսել. ԱՄՆ-ին ճահճից դուրս գալու կոչ՝ Իրանից
20:1522.07.26 -
Քաղաքական
Փաշինյանը և Մերցը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը
20:0022.07.26 -
Իրավական
Անսպասելի շրջադարձ՝ Ծառուկյանի գործում. ԲՀԿ առաջնորդի և իրանցի գործարարի առերեսումը հետաձգվել է
19:4422.07.26 -
Հասարակական
Հրդեհ է բռնկվել Գավառ-Մարտունի ճանապարհին գտնվող մատուռում․ այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ
19:1622.07.26 -
Իրավական
Նարեկ Կարապետյանը չի կարող կալանավորվել, բայց նրա դեմ քրեական հետապնդում կսկսվի. ԿԸՀ որոշումը
18:5422.07.26 -
Հասարակական
Եղվարդում բախվել են «Nissan Tiida»-ն և կանչի վայր մեկնող Եղվարդի հիվանդանոցի շտապօգնության ավտոմեքենան
17:4522.07.26 -
Իրավական
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի. ԿԸՀ-ն մերժել է Դատախազության միջնորդությունը
16:5122.07.26 -
Հասարակական
Ծնվել է Ազատի զինվորական կացարանում հրդեհի հետևանքով զոհված զինծառայող Պավլիկ Աբազյանի քույրը` Արփին
16:2022.07.26 -
Իրավական
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին ապօրինաբար զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից. Ղահրամանյան
14:5122.07.26 -
Հասարակական
Ջարդել, ջնջել է գյուղացու ամբողջ բերքը կարկուտը. ուշքի չեն գալիս աղետից Շիրակում
13:5422.07.26 -
Հասարակական
Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել Ծովակ բնակավայրի տներից մեկի մոտ բռնկված հրդեհի տարածումը
13:0722.07.26 -
Հասարակական
ՀՅԴ Հայաստանի ԳՄ հայտարարությունը՝ քննչական մարմինների ապօրինության մասին
12:5622.07.26 -
Կրթություն և գիտություն
Մեկ շաբաթով երկարաձգվել է քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը
12:3722.07.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 Նոր ողբերգություն՝ բանակում. զինվորի մահվան մասին մանրամասներ չի հայտնում ՔԿ-ն
12:3022.07.26 -
Մշակույթ
Ֆոտոթակարդները «Խոսրովի անտառ» պետական արգելոցում արձանագրել են Կովկասյան ընձառյուծին
12:1622.07.26 -
Հասարակական
«FlyOne Armenia» ավիաընկերությունը չվերթեր կգործարկի Երևան-Դուշանբե-Երևան երթուղով
11:2222.07.26 -
Իրավական
Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան․ փաստաբան
11:0822.07.26 -
Հասարակական
«Hongqi»-ն Պարոնյան-Ձորափնյա փողոցների հատման վայրում հայտնվել է քաղաքապետարանի փորված փոսում
10:0822.07.26 -
Մամուլի տեսություն
Գագիկ Մելքոնյանը հրաժեշտ է տալիս պատգամավորական մանդատին. «Ժողովուրդ»
09:4822.07.26 -
Մամուլի տեսություն
ՏԿԵ նախարարությունում կադրային փոփոխությունները շարունակվում են. «Ժողովուրդ»
09:4222.07.26 -
Միջազգային
Զելենսկին որոշել է Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր հրամանատար նշանակել Միխայիլ Դրապատիին
00:0622.07.26 -
Միջազգային
Թրամփը դիտարկում է Կանադայից ներմուծման նկատմամբ նոր մաքսատուրքեր սահմանելու հնարավորությունը
23:5621.07.26 -
Իրավական
Ձերբակալվել են ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող անձինք
23:4621.07.26 -
Հասարակական
Մեծամորում 27-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի․ նա հիվանդանոցում մահացել է
23:0621.07.26 -
Տնտեսական
Խոսքով ոչ կարանք ձուկ կերակրենք, ոչ վարկ փակենք. ձկնաբույծներին հունից հանում են խոստումներով
22:4621.07.26 -
Միջազգային
Այրվող գործարաններ՝ Ռուսաստանում, ավերածություններ՝ Ուկրաինայում. մահացու բախումներ են ճակատում
22:2521.07.26 -
Միջազգային
Ուժգին հարվածներ են իրար հասցնում Իրանն ու ԱՄՆ-ը. Թրամփը պնդում է՝ «քիչ գործ է մնացել»
21:4521.07.26 -
Քաղաքական
Ինտրիգներ, աղմկոտ մեղադրանք և իշխանական փոխատեղումներ. խորհրդարանի նոր կազմը հայտնի է
21:3021.07.26 -
Իրավական
Քաղաքական պատճառներով հետապնդվողների պաշտպանության և ընդդիմադիր պլատֆորմ ստեղծելու ծրագիր կա
21:0021.07.26 -
Հասարակական
Ստուգումներ՝ «Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում․ արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
20:4721.07.26 -
Արտաքին քաղաքականություն
Հայկական մուտք՝ բրիտանական թագավորական ընտանիք. ո՞վ է օրիորդ Էլեանորը
20:1521.07.26 -
Հասարակական
Փրկարարները հայտնաբերել և օգնություն են ցուցաբերել օտարերկրացի զբոսաշրջիկին
20:0021.07.26 -
Միջազգային
Որբեր՝ տներում, մասունքներ՝ փլատակներում. տառապանքն ամենօրյա է դարձել ավերված Գազայում
19:1521.07.26 -
Քաղաքական
Գյումրին կոլապսից փրկել է ընդդիմադիր ղեկավարությունը. ինչո՞ւ Առաքելյանը չվերցրեց պատգամավորի մանդատը
19:0021.07.26 -
Իրավական
ԿԸՀ-ն հետաձգել է Նարեկ Կարապետյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցի քննարկումը
18:5021.07.26 -
Միջազգային
Ադրբեջանը կողջուներ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության ավարտը․ Ալիև
18:0421.07.26 -
Իրավական
Արթուր Օսիպյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին. դատարանը վարույթ է ընդունել հայցադիմումը
17:5421.07.26 -
Միջազգային
Հնդկաստանում երիտասարդների ցույցերի ֆոնին Մոդին կոչ է արել անթերի քննական համակարգ ստեղծել
17:4621.07.26 -
Միջազգային
Ալիևը հայտարարել է Բաքվում Ռուսաստանի և Գերմանիայի ներկայացուցիչների հանդիպման մասին
17:3521.07.26 -
Իրավական
Մակար Սրբազանի նկատմամբ քրեական հետապնդումը ևս ենթակա է դադարեցման․ փաստաբան
16:5321.07.26 -
Քաղաքական
ՔՊ-ն 64 մանդատ է ստացել. հայտնի են իշխող կուսակցության պատգամավորների անունները
16:5021.07.26 -
Հասարակական
Լավ բան չի լինելու, եթե հարցին լուծում չտան. լոլիկ աճեցնողների տանջանքը ջուրն է ընկնում
16:4521.07.26
Վաշինգտոնում քննարկվում է Արցախից ազատվելու արագացված ձևը․ Մետաքսե Հակոբյան
Ալիևները շուրջ 30 տարի շարունակ միշտ արել են հայտարարություններ, սակայն մինչ 2018թ․ եղել են ՀՀ այնպիսի իշխանություններ, որ կարողացել են համապատասխան դիմադրություն ցույց տալ, բանակցային գործընթացում թույլ չտալ, որպեսզի հայտարարությունները, թեկուզ որպես երազանք, շոշափելի դառնան։ Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Արցախի «Արդարություն» կուսակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ անդրադառնալով Ալիևի հնչեցրած հայտարարություններին, ըստ որի՝ Հայաստանը պետք է հաստատի, որ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ չունի՝ հայտարարելով, որ Ղարաբաղը Ադրբեջանի մաս է։
«Սակայն 2018-ից փոխվեց իրավիճակը և այդ ժամանակ արդեն արվող հայտարարություններին զուգահեռ ՀՀ իշխանությունների կողմից ևս հնչում էին չհակազդող, երբեմն նույնիսկ հավանություն տրվող հայտարարություններ, որը հնարավորություն ընձեռեց Ադրբեջանին լոկ հայտարարություններից անցել գործի, որի արդյունքում շոշափվում էր հայկական իշխանությունների աջակցությունը։ Երեկվա հայտարարությունը անհիմն չէր, որովհետև մենք բազմիցս փաստել ենք, որ հայտարարությունները իրար զուգահեռ են, եթե անում է Ալիևը անմիջապես հասատատում է մեր իշխանությունը, եթե Հայաստանի իշխանությունն է որևէ հայտարարություն անում ի վնաս Արցախի, ապա անմիջապես դա վերցնում է Ադրբեջանի իշխանությունը և սկսում գործի վերածել»,- ասաց պատգամավորը։
Նրա խոսքով՝ հիմքերը բավարար են, ոպեսզի Ալիևը տարբեր հարթակներում նման հայտարարություն անի, որովհետև ՀՀ վարչապետը պաշտոնապես տարբեր հարթակներում հայտարարում է, որ ճանաչում է Ադրեբաջնի տարածքային ամբողջականությունը․
«Երբ նրան տրվում է հարց, թե ինչպես է ինքը տեսնում այդ տարածքային ամբողջականությունը Արցախով, թե՝ առանց Արցախ, ապա հնարավոր բոլոր միջոցներով նա բարդում է այդ ամենը նախկինների վրա՝ կեղծելով, խեղաթյուրելով ողջ բանակցային գործընթացը։ Մենք վերջին ժամանակներում ականատեսն ենք լինում, թե ինչպես են խեղաթյուրված ներկայացվում Մադրիդյան սկզբունքները։ Բոլոր նպաստավոր պայմանները կան Ալիևի նման հայտարարությունների համար, ցավոք սրտի նա ունի նաև հնարավորություն խոսքից գործ դարձնելու։ Ցավով ենք հայտնում, որ մենք Հայաստանում ունենք ոչ պակաս թշնամի, ագրեսիվ տրամադրված հայկական ամեն ինչի նկատմամբ իշխանություն և սրանով է պայմանավորված այսօր Ադրբեջանի ձեռքերի ազատությունը և գործողությունները։ Այդ ամենի շահառուն այսօր Արցախն է, ոչ պակաս շահառու է դառնում Սյունիքը, Հայաստանը և հայ ժողովուրդը»,- նշեց ընդդիմադիր գործիչը։
Անդրադառնալով Ալիևի մեկ այն հայտարարությանը, թե Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ուղիղ բանակցեն առանց միջնորդների, Մետաքսե Հակոբյանը ասաց․
«Միջնորդներով արված բանակցություններում մենք ականատեսն ենք, որ Ադրբեջանը կարողանում է հասնել իր ուզածին այն առումով, որ Հայաստանի իշխանությունները չունեն հակասություններ Ադրբեջանի առաջարկած որևէ պայմանի հետ և պատրաստակամ են կատարել բոլոր պահանջները ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև՝ Թուրքիայի։ Դրանից ելնելով հասկանալի է, որ շատ ավելի ազատ կլինեն, երբ չլինեն այդ միջնորդները, որովհետև միջնորդները խոսում են այդ մասին, օրինակ ՌԴ Արտաքին գործերի նախարարը, երբեմն-երբեմն նախագահն է նաև խոսում այդ մասին, որ մենք անում ենք այնքանով, ինչքանով ՀՀ իշխանությունը տալիս է հնարավորություն, իսկ այս հնարավորությունները այն են, որ ՀՀ իշխանությունները տեսնում են Արցախը Ադրբեջանի կազմում և իրենք տարածքային ամբողջականություն ասելով տեսնում են Արցախը Ադրբեջանի կազմում։ Իրենք վաղուց հրաժարվել են Արցախից և այդ բոլոր գործիքակազմը տեսնում ենք Ռուսաստան-Ադրբեջան հարթակում։ Ադրբեջանի համար կան որոշակի դժվարություններ, որովհետև Ռուսաստանը ամեն դեպքում մեզ դաշնակից է և փորձում է էլի ինչ-որ բան մեզ համար անել։ Ստացվում է այնպես, որ Ադրբեջանը ավելի արագ կարող է լուծել այս հարցը, եթե չեզոքացնի բոլոր միջնորդ կողմերին»,- ասաց նա։
Պատգամավորն անդրադարձավ նաև Վաշինգտոնում արդեն մի քանի օր շարունակվող բանակցություններին՝ նշելով, որ Վաշինգտոնում կայացվող բանակցություններում տեսնում են դիրքորոշումը Արևմուտքի, այն է՝ իրենք ալևս Արցախ չեն դիտարկում, Արցախի հարց չեն դիտարկում, տեսնում են էթնիկ փոքրամասնություն, որի իրավունքները պետք է պաշտպանված լինեն․
«ՀՀ-ն այդ հնարավորությունը տվել են բոլորին և՛ Արևմուտքին, և՛ Ադրբեջանին, և՛ Թուրքիային։ Այս իրավիճակում Ադրբեջանին մնում է ՀՀ իշխանություններին պոկել բոլոր միջնորդ կողմերից և արագացնելու նպատակով գնալ երկխոսության։ Մենք խոսում ենք միշտ փաստերով, երեկ՝ ԱԺ-ի դահլիճում, վարչապետը խոսեց այդ մասին՝ ասելով, որ իր քաղաքական գործունեությունն է ներկայացնում Արարատ Միրզոյանը Վաշինգտոնում, այդ բանակցությունները տեղի են ունենում իր հրահանգով, իր քաղաքական որոշմամբ։ Ասաց, որ կա փաստաթուղթ և հնարավոր է ամեն վայրկյան կարիքը լինի այդ փաստաթուղթը ստորագրելու, իսկ տեսնելով այդ բանակցության փոքրիկ ընթացքը, որ տրվում է մեզ՝ ակնհայտ է, որ այնտեղ քննարկվում է Արցախից ազատվելու արագացված ձևը․ ինչպես շատ արագ ազատվել Արցախից։ Վարչապետի պահվածքից ակնհայտ էր, որ իրենք օր առաջ են ուզում դա անել։ Առավել պարզ է, թե այնտեղ ինչ է կատարվում»,- նշեց նա։
Ընդդիմադիր գործիչը վստահ է, որ շատ ավելի լավ են տեսնում դա և այդ գործողությունները․
«Չնայած այն ամենին, որ Նիկոլ Փաշինյանը միշտ հայտարարում է, որ Արցախի իշխանությունները միշտ տեղեկացված են կատարվող գործընթացից Արցախի շուրջ, բայց ապրիլի 27 -ին ես հարց եմ ուղղել պետնախարարին՝ արդյո՞ք տեղակ է այդ գործընթացներից, ինչպես հայտարարում է ՀՀ վարչապետը, ինքը առավել քան հստակ հայտարարեց, որ ինքը որևէ գործընթացից տեղյակ չէ, նույն բանը հաստատեց Արտաքին գործերի նախարարը, րոպեներ անց նաև ԱԺ նախագահը։ Այստեղ անում ենք ենթադրություն, որ Նիկոլ Փաշինյանը կամ ճիշտ չի ասում, կամ այդ կոնտակը երկու անձերի մեջ է։ Չեմ կարող հաստատել Արցախի նախագահը տեղյակ է, թե՝ ոչ, քանի որ չեմ կարողացել նրան այդ հարցը տալ։ Արցախի իշխանությունները կամք չունեն, որովհետև եթե ունենային կամք՝ հակազդած կլինեին և հանրային ձևով կասեին, որ իրենք որպես Արցախի իշխանություն, նախագահ արգելում են ՀՀ իշխանություններին նման քաղաքականության վարել։ Սակայն Արցախի իշխանությունները նույնպես չեն ուզում, որ տեղի ունենա Արցախի հանձնումը, սակայն հասկանալի է, որ նման իշխանություններով հնարավոր չէ առնել դրա դեմը»,- ավելացրեց ընդդիմադիր պատգամավորը։
-
11:15
16.07.26
Արցախյան ժառանգության պաշտպանությունը չի կարող դառնալ քաղաքական սակարկությունների առարկա․ ահազանգ
Կարդալ ավելին
-
13:53
09.07.26
«Սա էթնիկ ատելության դատավարություն է»․ Դավիթ Իշխանյանի պատգամը՝ Բաքվի բանտից
Կարդալ ավելին
-
23:46
07.07.26
Ադրբեջանը հակառուսական համաժողով է արել օկուպացված Շուշիում. ընդունվել է հռչակագիր
Կարդալ ավելին
-
17:43
07.07.26
Արցախի ԱԺ նախագահի թեկնածուի շուրջ քննարկումներ են ընթանում. Արցախի պետնախարար․ «Փաստինֆո»
Կարդալ ավելին