Լրահոս
Արտաքին քաղաքականություն
14:45
01.05.23
166

Վաշինգտոնում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները

Img default alt hy

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Վաշինգտոնում հանդիպում կունենա Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական կայքը։

Նշվում է, որ մայիսի 1-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը  նախ առանձին հանդիպումներ կունենա  Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ, այնուհետև տեղի կունենա Միրզոյանի և Բայրամովի հանդիպումը։

Բոլոր հանդիպումները մամուլի համար փակ են լինելու։