Լրահոս
Քաղաքական
23:45
02.05.23
221

Վարչապետի որոշմամբ՝ ՊՊԾ պետի տեղակալներ են նշանակվել

Img default alt hy

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պետական պահպանության ծառայության պետի երեք տեղակալներ է նշանակել: Այս մասին տեղեկանում ենք առանձին ստորգրված երեք որոշումներից։

«Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի 15.2-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Արմեն Հակոբյանը, Գրիգոր Առաքելյանը եւ Արթուր Գասպարյանը նշանակվել են Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության պետի տեղակալներ: