Լրահոս
Հասարակական
22:40
07.02.23
188

Վանաձորում «Mercedes-Benz»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրական սյանը

Img default alt hy

Փետրվարի 7-ին՝ ժամը 13:47-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Նարեկացու փողոցում՝ շրջանաձև խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը և արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Մ.) դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրական սյանը, ինչի հետևանքով հետևի աջ անիվը արգելափակվել է անվաթևի մեջ և հնարավոր չէ ավտոմեքենան տեղափոխել ավտոքարշակի վրա. տուժածներ չկան:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տեղի ուժերով ավտոմեքենան հոսանքազրկել են և փակել գազի բալոնի փականը:

Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենայի անիվը դուրս են բերել արգելափակումից և տեղափոխել ավտոքարշակի վրա: