Լրահոս
Հասարակական
22:30
28.11.24
191

Վանաձորում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. վիրավոր կա

Img default alt hy

Այսօր՝ նոյեմբերի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 13:10-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցի սկզբնամասում բախվել են Լոռու մարզի բնակիչներ 38-ամյա Թաթուլ Գ.-ի վարած «Mercedes» մակնիշի և 69-ամյա Սահակ Հ.-ի վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Nissan»-ի վարորդը մարմնական վնասվածքներով «Վանաձոր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնություն է ստացել, ապա տեղափոխվել «Վանաձոր» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։