Լրահոս
Աշխարհ
14:00
10.05.23
152

Թրամփը մեղավոր է ճանաչվել լրագրողի հանդեպ սեռական ոտնձգությունների մեջ

Img default alt hy

Մանհեթենի դաշնային երդվյալ ատենակալները ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին մեղավոր են ճանաչել լրագրող, Elle ամսագրի սյունակագիր, գրող Էլիզաբեթ Ջին Քերոլին սեռական ոտնձգությունների ենթարկելու մեջ: Թրամփին պարտավորեցրել են Քերոլին վճարել 5 միլիոն դոլարի փոխհատուցում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է CNN-ը:

download.jpg (108 KB)

Քերոլը Թրամփին մեղադրել է 1996 թ.-ին Bergdof Goodman հանրախանութի հանդերձարանում իրեն բռնաբարելու, այնուհետև դա հերքելու միջոցով իրեն զրպարտելու մեջ: Թրամփը հերքել է բոլոր մեղադրանքները:

Երդվյալ ատենակալները Թրամփին մեղավոր են ճանաչել սեռական ոտնձգությունների մեջ, բայց ոչ բռնաբարության: Թրամփի փաստաբան Ջո Տակոպինան սա «տարօրինակ» է անվանել, քանի որ ի սկզբանե բռնաբարության մեղադրանք էր ներկայացվել:

ԱՄՆ նախկին նախագահը դատավճիռն անվանել է «խայտառակություն» և «վհուկների որս»:

Դոնալդ Թրամփն ամիսներ առաջ պաշտոնապես հայտարարել է 2024 թ.-ի նախագահական ընտրություններին իր թեկնածությունն առաջադրելու մասին: CNN-ը նշում է, որ այս դատավճիռն իրավական որևէ ազդեցություն չունի ընտրություններին նրա թեկնածության առաջադրման վրա, քանի որ սա քաղաքացիական գործ էր: Թրամփն անցնում է նաև քրեական գործով. Մանհեթենի դատախազությունը նրան մեղադրում է պոռնոդերասանուհի Սթորմի Դենիելսին կաշառք վճարելու մեջ, որպեսզի վերջինս չբարձրաձայնի իրենց արտաամուսնական կապի մասին: