Լրահոս
Հասարակական
15:30
25.07.26
65

Կոտայքի մարզում մեքենաներ են բախվել․ բժիշկները պայքարում են վիրավորներից մեկի կյանքի համար

Img default alt hy

Այսօր՝ հուլիսի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհին, Նոր Հաճն քաղաքի մուտքի մոտ, բախվել են 2 «Chevrolet» մակնիշի, «ԳԱԶ 2410» մակնիշի ավտոմեքենաները և «Shacman» մակնիշի բեռնատարը։

Ինչպես հյատնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, տեղափոխվել է հիվանդանոց։

Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։