Լրահոս
Միջազգային
18:39
25.07.26
62

Հունգարիան պետք է վետո դներ Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթի վրա․ Օրբան

Img default alt hy

Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցների 21-րդ փաթեթի վրա վետո պետք է դներ Պետեր Մադյարի գլխավորած նոր հունգարական կառավարությունը, քանի որ այն վնաս է հասցնում ոչ միայն հենց Հունգարիայի, այլև բոլոր եվրոպական երկրների շահերին։ Նման կարծիք է հայտնել Հունգարիայի նախկին վարչապետ, «ՖԻԴԵՍ - Հունգարական քաղաքացիական միերություն» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Վիկտոր Օրբանը։

«Ընդամենը վերջերս ընդունվեց պատժամիջոցների 21-րդ փաթեթը, որը ընդմիշտ փակում է եվրոպական շուկայի մուտքը ռուսական էներգակիրների համար։ Հունգարիայի կառավարությունը պետք է վետո դներ դրա վրա, ինչպես ես էի անում ամեն անգամ. և ոչ թե հանուն ռուսների, այլ Հունգարիայի շահերը պաշտպանելու համար», - ասել է Օրբանը՝ ելույթ ունենալով Տրանսիլվանիայի Բաիլե-Տուշնադ ռումինական քաղաքում (Հարգիտայի գավառ) անցկացվող Ազատ համալսարանում և ամառային ուսանողական ճամբարում: Հեռարձակումն այնտեղից իրականացնում էր HirTV հունգարական հեռուստաալիքը։

Նախկին վարչապետն ընդգծել է, որ Հունգարիային «նախկինի պես անհրաժեշտ են էժան ռուսական էներգակիրները, նավթն ու գազը»։ «Դա բխում է Հունգարիայի շահերից», - ընդգծել է Օրբանը:

Ընդ որում, նա հերքել է իր քաղաքական հակառակորդների այն հայտարարությունները, թե իբր Հունգարիայի կառավարության ղեկավարին լինելով՝ ինքը գործել է Ռուսաստանի շահերից ելնելով, ինչպես նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարում էր իշխանության եկած «Տիսա» կուսակցությունը։ «Պետք է խոստովանել, որ դա հաջողակ սուտ էր, թեև իրականում մենք միշտ պաշտպանել ենք Հունգարիայի շահերը», - ասել է Օրբանը։

Նա հիշեցրել է, որ իր քաղաքական հակառակորդները պնդում էին նաև, թե ինքը իբր պատրաստվում է Հունգարիայի դուրսգալմանը Եվրամիությունից։ «Դա մի սուտ էր, որը չնայած իր աղաղակող բնույթին՝ արդյունավետ ստացվեց։ Իրականում ամեն ինչ այլ կերպ է. մենք միշտ կարծել ենք, որ Հունգարիայի տեղը Եվրոպական միությունում է, թեև ընդունում էինք, որ ԵՄ-ն սխալ քաղաքականություն է վարում», - ներկայացրել է Օրբանը ՖԻԴԵՍ-ի դիրքորոշումը։