Լրահոս
Միջազգային
10:15
25.07.26
178

Թրամփը վստահ է՝ իր հեռացումից հետո ամերիկյան լրատվամիջոցները կսնանկանան

Img default alt hy

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահություն է հայտնել, որ իր քաղաքական կարիերայի ավարտից հետո ամերիկյան շատ լրատվամիջոցներ կսնանկանան, քանի որ այլևս գրելու մարդ չեն ունենա։

«Դուք չեք պատկերացնում, թե որքան էք բախտավոր։ Երբես հեռանամ, դուք բոլորդ կսնանկանաք։ Ձեր բիզնես-մոդելին վերջ կդրվի», - հայտարարել է ԱՄՆ առաջնորդը ուրբաթ երեկոյան Սպիտակ տանը հավատարմագրված թղթակիցների ասոցիացիայի ընդունելության ժամանակ:

«Ոչ, սա ճշմարտություն է։ Երբ ես չլինեմ, դուք բոլորդ կսնանկանաք, քանի որ ձեզ համար գրելու մարդ չի մնա։ Մնացած մարդիկ ոչ մեկին բացարձակապես հետաքրքրիր չեն», - հավելել է նա: Միևնույն ժամանակ, Թրամփը նշել է, որ ամերիկյան ԼՀՄ-ներն իր մասին գրում են հիմնականում բացասական լույսի ներքո:

Ավելի վաղ նախատեսվում էր, որ Սպիտակ տանը հավատարմագրված թղթակիցների ասոցիացիայի ընդունելությունը տեղի կունենա ապրիլի 25-ին Washington Hilton հյուրանոցում: Միջոցառումը, որին ներկա էր ամերիկյան վարչակազմի ողջ վերնախավը, այդ թվում՝ Թրամփը և փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, ընդհատվել էր հրաձգության միջադեպի պատճառով: Արդյունքում տուժել էր ԱՄՆ Գաղտնի ծառայության աշխատակիցներից մեկը։ Հրաձգություն կատարած անձը ձերբակալվել է, նա 31-ամյա Քոուլ Թոմաս Ալենն է։ 

Ինչպես հետագայում պարզվել է, նա նախօրոք համար էր վերցրել Washington Hilton հյուրանոցում և կարողացել էր այնտեղ զենք մտցնել: Ալենին մեղադրանք է առաջադրվել ԱՄՆ նախագահի կյանքի դեմ մահափորձ կատարելու փորձի, ծանր հանցագործություն կատարելու նպատակով հրազենի և զինամթերքի փոխադրման, ինչպես նաև հանցագործություն կատարելիս հրազեն կիրառելու համար: