Լրահոս
Միջազգային
21:16
12.01.26
185

Թրամփ «նվաճողը». Վենեսուելան «յուրացնելուց» հետո ԱՄՆ-ն անցել է Կուբային և Գրենլանդիային

Դոնալդ Թրամփի վերջին հրապարակումները Truth Social հարթակում դժվար է ընկալել որպես պարզապես սոցցանցային հումոր։ Վիքիպեդիայից իբր վերցված սքրինշոթը, որտեղ նա ներկայացվում է որպես Վենեսուելայի Բոլիվարյան Հանրապետության նախագահի «պաշտոնակատար», ինչպես նաև արհեստական բանականության միջոցով գեներացված պատկերը՝ Կուբայի դրոշի ֆոնին կուբայական սիգար ծխող Թրամփով, ըստ փորձագետների, աշխարհին ուղղված  քաղաքական ուղերձներ են պարունակում:  

Իսկ արհեստական բանականության ներգրավումը ցույց է տալիս, որ այդ պայքարը տեղափոխվում է նոր հարթություն՝ որտեղ իրականն ու սատիրան միախառնվում են՝ ձևավորելով քաղաքական նոր իրականություն։