Լրահոս
Հասարակական
21:30
16.02.23
118

«Թուրքը գա մեր քո՞վը, չէ՜, մենք հանգիստ ապրում էինք»․ «Հայլուրի» ռեպորտաժն Անի Պեմզայից դիտե՛ք վաղը

Թուրքիայից վերադարձած արտգործնախարար Արարատ Միրզոյանը այսօր կառավարության նիստում է պատմել Անիի կամրջի վերականգնման՝ ձեռք բերված պայմանավորվածության մասին: Վարչապետ Փաշինյանն էլ նկատել է, որ Անիի կամրջի էսքիզային նախագիծը պատրաստել են ու, ըստ նրա, դա կարող է խորհրդանշական քայլ դառնալ: Կամրջի վերանորգման լուրերը քննարկումների պատճառ են դարձել սահմանային Անի Պեմզա ու Անիավան բնակավայրերում: Հայլուրի նկարահանող խումբը քիչ առաջ է վերադարձել Անի Պեմզայից:

Հայ-թուրքական սահմանին ապրող մարդկանց մի մասը՝ դեմ չի լինի, եթե բացվի տասնամյակներով փակ սահմանը, բայց հիմնականում մարդիկ չեն ցանկանում, որ իրենց դռներով թուրքեր անցուդարձ անեն: