Լրահոս
Տարածաշրջան
21:45
07.02.23
101

Թուրքիայում զոհված հայերի թիվը հասել է 5-ի. աշխարհի խոշորագույն աղետներից մեկը

Թուրքիայի երկրաշարժից տուժած 10 նահանգում 3 մասով արտակարգ դրություն է հայտարարվել: Ամբողջ երկրում՝ 7-օրյա սուգ:

Թուրքիայում երկրաշարժից զոհված հայերի թիվը ավելացել է 3-ով: Այսօր ևս ցնցվել է Թուրքիան՝ 5.3, ավելի վաղ 5 մագնիտուդ հզորությամբ:

Հաթայ նահանգում իրավիճակը ծայրահեղ է, քանի որ ո՛չ ցամաքային, ո՛չ օդային ճանապարհով օգնություն չեն կարողանում հասցնել: Քանդված են ավտոճանապարհներն ու օդանավակայանի թռիչքուղին: