Լրահոս
Տարածաշրջան
14:35
18.02.23
100

Թուրքիայում ու Սիրիայում զոհերի թիվը հասնում է 47 հազարի

Թուրքիայում ու Սիրիայում երկրաշարժի զոհերի թիվը հասնում է 47 հազարի: Միայն Թուրքիայում զոհերը 40 հազարից ավելի են, Սիրիայում՝ ավելի քան 6000:

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն թուրքական լրատվամիջոցներին հայտնել է, որ ավելի քան 20 հազար փլուզված շենքերի տարածքներում որոնումները մոտենում են ավարտին։ 84.5 միլոն դոլար է տվել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Թուրքիային ու Սիրիային դեղեր և բժշկական պարագաներ գնելու համար: