Լրահոս
Տարածաշրջան
21:20
06.02.23
126

Թուրքիայում և Սիրիայում հազարավոր տներ են հողին հավասարվել. վերջին 84 տարվա ամենաավերիչ երկրաշարժը

ժամ առ ժամ աճում է Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը: Վերջին տվյալով՝ Թուրքիայում 1000-ից ավելի մարդ է զոհվել: Հարևան Սիրիայում զոհերի թիվը անցնում է 400-ը: Տեղեկություններ կան, որ Հալեպում մասսայաբար տարհանում են բնակչությանը՝ խուսափելով հետցնցումային վնասներից: Սակայն «Հայլուրի» հետ զրույցում այդ լուրը հերքել է Հալեպի «Գանձասար» պարբերականի խմբագիրը: 

Ի դեպ, Թուրքիայի կենտրոնական հատվածում ևս մեկ ուժեղ հետցնցում է եղել կեսօրից հետո, որը զգացվել է նաև մայրաքաղաք Անկարայում, սիրիական Հալեպում: Վերջին 9 ժամում 170 հետցնցում է եղել: Սեյսմոլոգները կարծում են՝ հետցնցումները կարող են մինչև մեկ ամիս շարունակվել: